երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Հայաստանի հավաքականը շախմատի Մ-18 Եվրոպայի առաջնության առաջատարն է

Հայաստանի հավաքականը շախմատի Մ-18 Եվրոպայի առաջնության առաջատարն է

Ռումինիայում անցկացվող շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը 2,5:1,5 հաշվով պարտության է մատնել Գերմանիայի թիմին։
Հաղթանակներ են գրանցել Էմին Օհանյանն ու Արսեն Դավթյանը, ոչ–ոքի է խաղացել Ռոբերտ Փիլիպոսյանը, պարտվել է Ալեքս Սահակյանը։
 
Հայաստանի թիմը 3 հաղթանակից և 1 ոչ–ոքիից հետո 7 թիմային միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

  • Կիսվել: