երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի հավաքականը պայքարն ավարտեց  5 արծաթե և 5 բրոնզե մեդալով․ Սամբոյի ԱԱ

Հայաստանի հավաքականը պայքարն ավարտեց 5 արծաթե և 5 բրոնզե մեդալով․ Սամբոյի ԱԱ

Հայաստանի հավաքանները 5 արծաթե և 5 բրոնզե մեդալով են ավարտել ելույթները Երևանում անցկացված Սամբոյի մեծահասակաների աշխարհի 2023 թվականի առաջնությունում: Հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։ 

Մրցումային վերջին՝ երրորդ օրը, ԱԱ-ի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են Ավետիք Պողոսյանը, Բորիս Շատվերյանը և Դավիթ Գրիգորյանը, իսկ բրոնզե մեդալակիր է դարձել Վաչիկ Վարդանյանը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, մարտական սամբոյի 71 կգ քաշային կարգում հանդես եկող Վաչիկ Վարդանյանը երկու վստահ հաղթանակներից հետո կիսաեզրափակչում 0:1 հաշվով զիջել է սերբ մրցակցին և բավարարվել ԱԱ-ի բրոնզե մեդալով: Այս քաշային կարգում մրցանակակիրներին պարգևատրել է աշխարհի հնգակի չեմպիոն Գագիկ Ղազարյանը:

Այսպիսով, Հայաստանի հավաքականները Երևանում ավարտված աշխարհի առաջնությունում ընդհանուր առմամբ 10 մեդալ են նվաճել:

Մեդալների ընդհանուր թվով Հայաստանը զբաղեցրել է 2-րդ տեղը ՝ զիջելով Ռուսաստանին (18 մեդալ), սակայն մեդալային հաշվարկում Հայաստանը 9-րդ տեղում է ՝ ոսկե մեդալների բացակայության պատճառով:

Աշխարհի առաջնության փոխչեմպիոններ են հռչակվել Արամ Աղաջանյանը (71 կգ), Բորիս Շատվերյանը (79 կգ), Դավիթ Գրիգորյանը (98 կգ), մարտական սամբոյից՝ Ավետիք Պողոսյանը (88 կգ), Վահրամ Գրիգորյանը (64 կգ):

Բրոնզե մեդալներին արժանացել են Վահագն Չալյանը (88 կգ), Վարսիկ Գրիգորյանը (54 կգ), մարտական սամբոյից՝ Վաչիկ Վարդանյանը (71 կգ), Սարգիս Վարդանյանը (79 կգ), Արման Ավանեսյանը (98 կգ):

Հայաստանի հավաքականներն աշխարհի առաջնությանը մասնակցում էին Վովիկ Խոջայանի գլխավորությամբ: Մարզիչներին էին Հայկ Ավետիսյանը և Էռնեստ Միրզոյանը:

  • Կիսվել: