կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանի հավաքականը 5-րդն է․ ըմբշամարտի պատանեկան ԱԱ

Հայաստանի հավաքականը 5-րդն է․ ըմբշամարտի պատանեկան ԱԱ

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի հավաքականը գրավել է 5-րդ տեղը։

Մեր հավաքականը առաջնությանը մասնակցել է 10 ըմբիշով և նվաճել 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ։

Հիշեցնենք՝ Գոռ Բունիաթյանը (45 կգ) դարձել է փոխչեմպիոն, իսկ Սաշա Պետրոսյանը (51 կգ), Սամվել Գևորգյանը (55 կգ) և Հենրիկ Հայկյանը (110 կգ) բրոնզե մեդալակիր։

  • Կիսվել: