հինգշաբթի, դեկտեմբեր 12
12 / 12 / 2024
Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը Սկոպյեում

Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը Սկոպյեում

Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 10-ին ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրի շրջանակում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ:

Այսօր մեր հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Սկոպյեում, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկության առաջին տուրի խաղում Հայաստանի հավաքականը տանը 4-1 հաշվով ջախջախել է Լատվիայի ընտրանուն։

Հյուսիսային Մակեդոնիա- Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 10-ին, Երևանի ժամանակով 22։45-ին։

 

  • Կիսվել: