երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը միացել է «Վանին»

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը միացել է «Վանին»

Չարենցավանի «Վան» է տեղափոխվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Յուրի Գարեգինյանը։

30-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Փյունիկ», «Նոա»,«Արարատ» ֆուտբոլային ակումբներում։ Հայաստանի հավաքականում անցկացրել է 1 հանդիպում։

Գարեգինյանը «Վան» է տեղափոխվել «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբից։ Ֆուտբոլիստի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։

  • Կիսվել: