շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Հայաստանի հավաքականի հայտացուցակը. Ազգերի լիգա

Հայաստանի հավաքականի հայտացուցակը. Ազգերի լիգա

ՀՖՖ պաշտոնական կայքը հրապարակել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակը Ազգերի լիգայի 2024/25 խաղարկության առաջին հանդիպումների համար։ Ազգային թիմ հրավեր է ստացել 26 ֆուտբոլիստ։

 

Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ («Նոա»), Հենրի Ավագյան («Փյունիկ»), Արսեն Բեգլարյան («Արարատ-Արմենիա), Արման Ներսեսյան (ԲԿՄԱ Երևան)։

 

Պաշտպաններ. Վարազդատ Հարոյան («Ցինդաո Վոսթ Քոսթ»), Անդրե Չալըշըր («Բրոմապոյկարնա»), Ստյոպա Մկրտչյան («Օսիեկ»), Գեորգի Հարությունյան («Կրասնոդար»), Նաիր Թիկնիզյան («Լոկոմոտիվ Մոսկվա»), Էդգար Գրիգորյան («Արարատ-Արմենիա»), Էրիկ Սիմոնյան («Ուրարտու»), Սերգեյ Մուրադյան («Նոա»), Կամո Հովհաննիսյան («Արարատ-Արմենիա»), Դավիդ Դավիդյան («Փյունիկ»)։

Կիսապաշտպաններ/հարձակվողներ. Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»), Ուգոչուկվու Իվու («Ռուբին»), Վահան Բիչախչյան («Պոգոն»), Էդգար Սևիկյան («Ֆերենցվարոշ»), Հրանտ-Լեոն Ռանոս («Բորուսիա Մյոնխենգլադբախ»), Ժիրայր Շաղոյան («Դեբրեցեն»), Լուկաս Սելարայան («Ալ Ֆաթեհ»), Արամ Խամոյան («ԲԿՄԱ Երևան»), Արտակ Դաշյան («Նոա»), Գոռ Մանվելյան («Նոա»), Հովհաննես Հարությունյան («Արարատ-Արմենիա»), Արթուր Սերոբյան («Արարատ-Արմենիա»)։

Հայաստանի հավաքականը կսկսի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին սեպտեմբերի 1-ից:

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայում հանդես է գալու C դիվիզիոնում և ընդգրկված է չորրորդ խմբում։ Պետրակովի գլխավորած թիմը սեպտեմբերի 7-ին Երևանում ընդունելու է Լատվիայի հավաքականին, իսկ սեպտեմբերի 10-ին հյուրընկալվելու է Հյուսիսային Մակեդոնիայի թիմին։ Չորրորդ խմբում է ընդգրկված նաև Ֆարերյան կզիների թիմը։

  • Կիսվել: