երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի գավաթ․ Նոան քառորդ եզրափակչում է

Հայաստանի գավաթ․ Նոան քառորդ եզրափակչում է

Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակում այսօր կայացավ «Ալաշկերտ»-«Նոա» հանդիպումը։

Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին՝ 0-0։ Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին հյուրերը (8-9)։

Ավելի վաղ քառորդ եզրափակչի ուղեգիր էին նվաճել նաև «Կիլիկիա» ՖԱ-ն, «Վանը», «Փյունիկը» և «Արարատ-Արմենիան»։

1/8 եզրափակչի շրջանակում նոյեմբերի 26-ին կկայանա «Սյունիք»-ԲԿՄԱ հանդիպումը։

Նշենք, որ «Շիրակն» ու «Ուրարտուն» պայքարը կսկսեն քառորդ եզրափակիչ փուլից:

Աղբյուր  ArmSport.am

  • Կիսվել: