հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանի գավաթ․ Եզրափակիչը՝ մայիսի 13-ին

Հայաստանի գավաթ․ Եզրափակիչը՝ մայիսի 13-ին

«Ուրարտուն» Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում «Շիրակին» կհանդիպի մայիսի 13-ին։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում տեղի ունեցած վիճակահանությամբ որոշվել է, թե որ թիմը հանդես կգա դաշտի տիրոջ կարգավիճակում, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Այսպիսով, գավաթի եզրափակիչում դաշտի տեր կհամարվի «Շիրակը»։ Հանդիպումը տեղի կունենա Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի 19։00-ին։

Կիսաեզրափակչում «Ուրարտուն» 4։0 հաշվով հաղթել էր «Գանձասարին», «Շիրակը» հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում պայքարից դուրս էր թողել «Փյունիկին»։   

  • Կիսվել: