երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 36-րդն է

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ՈՒԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 36-րդն է

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է տարեվերջյան վարկանիշային աղյուսակն ակումբային ֆուտբոլում։

Հայաստանը տարին ավարտել է 36-րդ տեղում։ Ցուցակում տեղ են գտել ՈւԵՖԱ-ի անդամ 55 երկրների ասոցիացիաները։

Առաջին տեղում Անգլիան է, որին հաջորդում են Իսպանիան ու Իտալիան։ Լավագույն տասնյակում են նաև Գերմանիան, Ֆրանսիան, Նիդերլանդները, Պորտուգալիան, Բելգիան, Թուրքիան ու Շոտլանդիան։

Հաշվարկը կատարվում է ՈւԵՖԱ-ի անդամ երկրների ակումբների՝ եվրագավաթներում գրանցած արդյունքների հանրագումարում։

  • Կիսվել: