չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպանը հերթական գոլն է խփել Սաուդյան Արաբիայի լիգայում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպանը հերթական գոլն է խփել Սաուդյան Արաբիայի լիգայում

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարյանը հերթական անգամ աչքի է ընկել Սաուդյան Արաբիայի առաջնության բարձրագույն լիգայում հանդես եկող «Ալ Ֆաթեհ» ֆուտբոլային ակումբի կազմում։
 
Սաուդյան Արաբիայի առաջնության 10-րդ տուրի «Աբհա» ակումբի հետ խաղում հայ կիսապաշտպանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
 
Հանդիպման 70-րդ րոպեին Սելարայանը գոլի հեղինակ է դարձել՝ օգնելով իր թիմին խոշոր հաղթանակ տանել 4:1 հաշվով։
10 տուրից հետո «Ալ Ֆաթեհը» 20 միավորով չորրորդ տեղում է։

  • Կիսվել: