չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչը վերադարձել է Իսպանիա

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչը վերադարձել է Իսպանիա

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը, որ այս օրերին Հայաստանում էր, վերադարձել է Իսպանիա: Այս մասին գրել է իսպանական Marca-ն:

«Հայաստանում նույնպես արտակարգ դրություն է, մենք վերադարձանք տուն։ Այժմ տնից աշխատելու ժամանակն է։ Նաև կվերլուծենք իրավիճակն ու կհասկանանք առաջիկա անելիքները: Համենայնդեպս, հիմա սպորտը հետին պլանում է։ Բոլորս պետք է պայքարենք և հաղթենք այս վարակը»,- նշել է Կապարոսը։
 

Ի դեպ, Երևան ժամանելուց հետո մարզիչը հանձնել էր կորոնավիրուսի թեստ։

Հիշեցնենք, որ իսպանացի 64-ամյա Խոակին Կապարոսը, ըստ իսպանական մամուլի հրապարակումների, ունի քրոնիկ լեյկեմիա:

  • Կիսվել: