երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի ֆեդերացիայի պահանջով Բաքվում կայանալիք մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը տեղափոխվել է Մոնտենեգրո

Հայաստանի ֆեդերացիայի պահանջով Բաքվում կայանալիք մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը տեղափոխվել է Մոնտենեգրո

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի պահանջով Բաքվում կայանալիք մինչև 22 տարեկանների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը տեղափոխվել է Մոնտենեգրո:

Ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. ՛՛Հաշվի առնելով Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիան ու պատերազմը՝ խնդրել եմ Բռնցքամարտի եվրոպական միջազգային ֆեդերացիային (EUBC), որպեսզի հաշվի առնելով ստեղծված իրավիճակը ու այդ պայմաններում հայ մարզիկների անվտանգությանը հարցը, փոխեն մրցավայրը: EUBC-ին, ուսումանսիրելով իրավիճակը, այսօր որոշում է կայացրել, որ նոյեմբերի 10-ից 21-ը նախատեսված մինչև 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը Բաքվի փոխարեն կանցկացվի Մոնտենեգրոյում՛՛:

 

  • Կիսվել: