հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայաստանի դեմ հույնները գործեցին որպես մեկ ամբողջություն. Յոն վանտ Սխիպի

Հայաստանի դեմ հույնները գործեցին որպես մեկ ամբողջություն. Յոն վանտ Սխիպի

Հունաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Յոն վանտ Սխիպիի կարծիքով Հայաստանի դեմ խաղում հույնները գործեցին որպես մեկ ամբողջություն:

«Ուրախ եմ Հունաստանի հավաքականի նման հաջող ելույթի, ինչպես նաև գրանցված արդյունքի համար: Դուր եկավ նաև մեր ցուցադրած խաղն առաջին կեսում, քանի որ իրականացնում էինք այն, ինչ պլանավորել էինք: Երկրորդ կեսում Հայաստանի ընտրանին ավելի շատ էր գործում գնդակով, այդ պահերին մենք աշխատանքում էին որպես ամբողջական թիմ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց մասնագետը:

Եվրոպայի առաջնության որակավորման նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը Երևանում հյուրընկալելով Հունաստանի պարտվեց 0:1 հաշվով:

  • Կիսվել: