կիրակի, մայիս 29
29 / 5 / 2022
Աթենքի կենտրոնական հրապարակի շատրվանները լուսավորվել են հայկական եռագույնով

Աթենքի կենտրոնական հրապարակի շատրվանները լուսավորվել են հայկական եռագույնով

Հունաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ եւ Աթենքի քաղաքապետարանի աջակցությամբ Աթենքի կենտրոնական Օմոնիա հրապարակի շատրվանները լուսավորվել են հայկական եռագույնով` ի նշանավորում Հայաստան-Հունաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանն ու Հունաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:

 

  • Կիսվել: