կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանի դահուկավազքի առաջնությունում կրկին բացարձակ չեմպիոնները Միքայելյանն ու Գալստյանն են

Հայաստանի դահուկավազքի առաջնությունում կրկին բացարձակ չեմպիոնները Միքայելյանն ու Գալստյանն են

Եռօրյա պայքարից հետո հայտնի են Հայաստանի դահուկավազքի 2024 թվականի առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները:

 

Աշոցքի դահուկային կենտրոնում կայացած առաջնությունում, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս բացարձակ չեմպիոններ են Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը:

Տղամարդկանց 10 կմ ազատ ոճում լավագույններն Աշոցքի ներկայացուցիչներն էին` Միքայել Միքայելյան` ոսկի, Սպարտակ Ոսկանյան` արծաթ, Թադևոս Պողոսյան` բրոնզ: Կանանց 5 կմ ազատ ոճում պայքարում միակ մեդալակիրը Կատյա Գալստյանն է, ով լավագույն արդյունք է գրանցել նաև դասական ոճում և արագավազքում:

Տղամարդկանց 10 կմ դասական ոճում և արագավազքում նույն մեդալային հերթականությունն է` Միքայելյան, Ոսկանյան, Պողոսյան:

  • Կիսվել: