Հայաստանի չեմպիոնը սկսում է պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Երևանը» սկսում է պայքարն ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման նախնական փուլում։
Առաջին տուրում երևանյան ակումբը կմրցի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Ֆուտզալի» հետ։ Մանչեսթերում կայանալիք խաղը կմեկնարկի Հայաստանի ժամանակով 22։30-ին։
D խմբում ընդգրկված են նաև Նիդերլանդների չեմպիոն «Թայգերս Ռեորմունդը» և Թուրքիայի չեմպիոն «Շիշլին», որոնց դեմ «Երևանը» կխաղա օգոստոսի 23-ին ու 25-ին։
Նախնական փուլի արգելքը հաղթահարելու դեպքում D խմբի հաղթողը կհայտնվի հիմնական փուլի 6-րդ խմբում, որտեղ մրցակիցները կլինեն սերբիական «ԿՄՖ Ֆոն Բանյիցան», լատվիական «Ռիգա Ֆուտզալը» և նախնական փուլի A խմբի առաջին տեղ գրաված թիմը։