հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
 Աշխարհի գավաթ․ Հայաստանի բոլոր մարմնամարզիկներ եզրափակչում են

Աշխարհի գավաթ․ Հայաստանի բոլոր մարմնամարզիկներ եզրափակչում են

Հայաստանի մարմնամարզիկները հաջող սկսեցին ելույթները Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում այսօր մեկնարկած առանձին գործիքների Աշխարհի գավաթի չորրորդ փուլը:

Նժույգթափքի որակավորման մրցումներում փորձառու Հարություն Մերդինյանը վաստակեց 14,446 միավոր, իսկ Գագիկ Խաչիկյանը՝ 14,300: Նրանք զբաղեցրին համապատասխանաբար 4-րդ և 6-րդ տեղերը և մտան եզրափակիչ փուլ:

Օղակների վրա վարժությունում Արթուր Ավետիսյանը 14,633 միավորով գրավեց 3-րդ տեղը: Մեր մյուս մասնակիցը՝ Արթուր Դավթյանը, այս ձևում ցույց տվեց 7-րդ արդյունքը՝ 14,266: Նրանք նույնպես կմասնակցեն եզրափակիչ փուլին:

Այսօր կկայանան մնացած երեք գործիքների որակավորման մրցումները:

thumbnail_a1+gimnastika

  • Կիսվել: