չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Հայաստանի բասկետբոլի ընտրանին կմասնակցի 3x3 Եվրոպայի առաջնության ընտրական փուլին

Հայաստանի բասկետբոլի ընտրանին կմասնակցի 3x3 Եվրոպայի առաջնության ընտրական փուլին

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց թիմը կմասնակցի Եվրոպայի 3x3 առաջնության որակավորման փուլին:

Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

Հայաստանի տղամարդկանց հավաքականն ընդգրկվել է 1-ին ենթախմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն 8 թիմեր: Հայ բասկետբոլիստներն ուժերը չափելու են Կոսովոյի, Ալբանիայի, Անդորրայի, Ադրբեջանի, Կիպրոսի, Իռլանդիայի, Լյուքսեմբուրգի և Մալթայի ընտրանիների հետ: 1-ին ենթախմբի հանդիպումները կայանալու են հունիսի 8-ից 9-ը Կոսովոյում: Գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն հետևյալ խաղացողները՝ Յուրա Մելիքյան, Տիգրան Մկրտումյան, Սամվել Գևորգյան, Մարատ Միքայելյան:

  • Կիսվել: