Հայաստանի բասկետբոլի թիմը պարտության մատնեց վրացիներին
Բասկետբոլի կանանց Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում 5-րդ տեղի համար հանդիպում անցկացրեց Վրաստանի հասակակիցների հետ։
77:71 հաշվով առավելության հասան հայ բասկետբոլիստուհիները։
Խմբային փուլում Հայաստանի թիմը վրացիներին պարտվել էր 71:83 հաշվով։