Հայաստանի բասկետբոլի Մ16 կանանց հավաքականը զիջել է Ադրբեջանին
Բասկետբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնության մեկնարկում Հայաստանի Մ16 տարեկանների կանանց հավաքականը պարտվել է Ադրբեջանի ընտրանուն։
Եվրոպայի առաջնության «C» դիվիզիոնի առաջին տուրի խաղում մեր ընտրանին 59-86 հաշվով պարտություն է կրել:
Մեր թիմի ամենաարդյունավետ խաղացողը Ավա Ղարիբն է, որը վաստակել է 16 միավոր, կատարել է 5 անդրադարձ, 1 արդյունավետ փոխանցում և 3 խլում:
Հիշեցնենք, որ կանանց Մ16 տարեկանների հավաքականն ընդգրկված է С դիվիզիոնի A ենթախմբում՝ Վրաստանի, Ադրբեջանի և Կիպրոսի հավաքականների հետ: