հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը հաղթել է Սան Մարինոյին

Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը հաղթել է Սան Մարինոյին

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը սկսել է իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում, գրում է armsport.am-ը:

Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 72:53 հաշվով հաղթել է Սան Մարինոյի հավաքականին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Ռաֆայել Մասումյանն էր՝ վաստակած 19 միավորով: Նա նաև 14 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 2 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 10-ին` մրցելով Կոսովոյի հետ:

  • Կիսվել: