երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը հաղթեց Ալբանիայի հավաքականին

Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը հաղթեց Ալբանիայի հավաքականին

Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում:

Չորրորդ խաղում Հայաստանի հավաքականը 87-59 հաշվով հաղթեց Ալբանիայի հավաքականին:

Կայացած խաղերից հետո Հայաստանի հավաքականը տարել է 3 հաղթանակ և կրել 1 պարտություն:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Դավիթ Բոյաջյանն էր՝ վաստակած 19 միավորով: Նա նաև 9 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 2 արդյունավետ փոխանցում:

  • Կիսվել: