ուրբաթ, հունիս 14
14 / 6 / 2024
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանու անդամը դարձել է Ղազախստանի ակումբային առաջնության չեմպիոն

Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանու անդամը դարձել է Ղազախստանի ակումբային առաջնության չեմպիոն

Հայաստանի բասկետբոլի կանանց ազգային հավաքականի խաղացող Ինգա Մանուչարյանը դարձել Ղազախստանի ակումբային առաջնության հաղթող:

Հայաստանի կանանց ազգային հավաքականի խաղացող Ինգա Մանուչարյանը «Թուրանի» կազմում մասնակցել է Ղազախստանի կանանց առաջնության եզրափակիչ շարքի վերջին հանդիպմանը: «Թուրան»-ը 70:62 առավելության հասնելով «Ակտոբե»-ի նկատմամբ` դարձել է Ղազախստանի առաջնության չեմպիոն:

Մանուչարյանը վաստակել է 23 միավոր, 11 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 8 արդյունավետ փոխանցում:

Հայազգի բասկետբոլիստը նաև ընդգրկվել է առաջնության լավագույն խաղացողների հնգյակում:

  • Կիսվել: