երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում 6-րդն է

Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում 6-րդն է

Հայաստանի բասկոտբոլի կանանց ազգային հավաքականն ավարտեց իր ելույթները փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  մրցաշարի վերջին խաղում Հայաստանը 39:53 հաշվով պարտվեց Կոսովոյի հավաքականին:

Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Կայլա Քեշմեշյանն էր՝ վաստակած 12 միավորով: Նա նաև 4 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 3 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականը զբաղեցրեց առաջնության 6-րդ տեղը:

  • Կիսվել: