չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայաստանի բասկետբոլի հավաքականը կարող է ընկերական հանդիպումներ անցկացնել Լոս Անջելեսում

Հայաստանի բասկետբոլի հավաքականը կարող է ընկերական հանդիպումներ անցկացնել Լոս Անջելեսում

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց ազգային հավաքականը 2023 թվականի հունիսին կարող է ընկերական հանդիպումներ անցկացնել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում այս մասին ՀԲՖ նախագահության նիստի ժամանակ խոսել է ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը:

«Կալիֆոռնիայում ունենք բավական մեծ հայկական համայնք, և վաղուց գաղափար կար անցկացնելու ընկերական հանդիպումներ Լոս Անջելեսում։ Վերջերս էլ նման առաջարկ ենք ստացել ԱՄՆ-ից և մոտակա ժամանակներս պետք է քննարկենք, թե ինչ ձևաչափով է հնարավոր նման հանդիպում կամ հանդիպումներ կազմակերպել»,-  նշել է Հրաչյա Ռոստոմյանը:

Նախագահության անդամներն ընդգծել են, որ Հայաստանի հավաքականի մասնակցությամբ ընկերական հանդիպումները մեծ ոգևորություն կառաջացնեն Լոս Անջելեսում, որտեղ բնակվող հայերի շրջանում բասկետբոլը մեծ մասսայականություն է վայելում:

Վերջին տարիներին Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ակտիվորեն աշխատում է ԱՄՆ-ի հայկական համայնքի հետ, որի բազմաթիվ ներկայացուցիչներ ընդգրկված են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում:

  • Կիսվել: