երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը Շվեյցարիայում հանդիպել է ՖԻԲԱ-ի ներկայացուցիչներին

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը Շվեյցարիայում հանդիպել է ՖԻԲԱ-ի ներկայացուցիչներին

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը աշխատանքային այց է կատարել Շվեյցարիայում գտնվող ՖԻԲԱ-ի գրասենյակ:

Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը:

Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ-ի գլխավոր քարտուղար Ադրեաս Զագկլիսի և ՖԻԲԱ Եվրոպայի գլխավոր քարտուղար Կամիլ Նովակի հետ:

Քննարկվել են 2025 թվականի հուլիսին Երևանում կայանալիք Եվրոպայի մինչև 20 տարեկանների Բ դիվիզիոնի առաջնության, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ռազմավարությանը առնչվող մի շարք հարցեր:

  • Կիսվել: