շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանի ազգային հավաքականը նախախաղային մարզումն է անցկացրել Պրիշտինայում․ տեսանյութ

Հայաստանի ազգային հավաքականը նախախաղային մարզումն է անցկացրել Պրիշտինայում․ տեսանյութ

Երեկ երեկոյան Հայաստանի ազգային հավաքականն իր նախախաղային մարզումն է անցկացրել Պրիշտինայում, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Կոսովո-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին, Երևանի ժամանակով ժամը 21:00-ին:

Հայաստանի ազգային հավաքականը Պրիշտինա է մեկնել հետևյալ կազմով.

Դարպասապահներ
Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ»
Հենրի Ավագյան – ԲԿՄԱ
Արման Ներսեսյան – ԲԿՄԱ

Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան – «Անորտոսիս» (Կիպրոս)
Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան)
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ»
Հրայր Մկոյան – «Արարատ»
Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու»
Արման Ղազարյան – «Ուրարտու»
Հակոբ Հակոբյան – «Արարատ-Արմենիա»
Ստյոպա Մկրտչյան – «Արարատ-Արմենիա»
Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Պետրոս Ավետիսյան – «Ակժայիկ» (Ղազախստան)
Արտակ Դաշյան – «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ»
Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»
Նարեկ Գրիգորյան – «Ուրարտու»
Սերգեյ Մկրտչյան – «Ուրարտու»
Սերոբ Գալստյան – «Արարատ»
Արթուր Սերոբյան – ԲԿՄԱ

Պրիշտինայում արդեն թիմին միացել են Ավենտիս Ավենտիսյանը, Էդգար Բաբայանը, Վահան Բիչախչյանը, Ժիրայր Շաղոյանը և Արթուր Գալոյանը։

  • Կիսվել: