երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Հայաստանի առաջատար ըմբիշները կմասնակցեն Բենուր Փաշայանի հուշամրցաշարին

Հայաստանի առաջատար ըմբիշները կմասնակցեն Բենուր Փաշայանի հուշամրցաշարին

Մայիսի 31-ից հունիսի 1-ը «Դինամո» մարզադահլիճում կանցկացվի աշխարհի կրկնակի չեմպիոն, գավաթակիր Բենուր Փաշայանի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի 5-րդ հուշամրցաշարը։

Բացի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանից (97 կգ), հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մյուս անդամները կմասնակցեն երևանյան ստուգատեսին, այդ թվում՝ Փարիզ-2024-ի ուղեգիր նվաճած Սլավիկ Գալստյանը (67 կգ) և աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ):

Հայաստանից մրցաշարին հայտավորվել են նաև բոլոր քաշային կարգերի երկրորդ և երրորդ համարները:

Բենուր Փաշայանի անվան հուշամրցաշարին կմասնակցեն նաև Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի, Բելառուսի և Շվեյցարիայի ըմբիշներ:

  • Կիսվել: