հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Հայաստանի առաջատար ձյուդոիստները հավաքի են մասնակցում Ավստրիայում

Հայաստանի առաջատար ձյուդոիստները հավաքի են մասնակցում Ավստրիայում

Եվրոպայի ձյուդոյի միությունը Ավստրիայի բարձրլեռնային Միտերսիլ առողջարանային քաղաքում  հունվարի 8-16-ն անցկացնում է ուսումնամարզական ճամբար-հավաքը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը, մարզիկներ Ֆերդինանդ Կարապետյանը, Արսեն Ավետիսյանը, Ստյոպա Դարբինյանը, Արտյոմ Ղալաչյանը, Գոռ Կարապետյանը և Արտակ Թորոսյանը, հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվականը:

Եվրոպայի ավելի քան 400 հեղինակավոր ձյուդոիստների  թվում  են նաեւ Օլիմպիական խաղերի 14 չեմպիոններ:

Եվրոպական միության նախագահ  Լասլո Տոտը, փոխնախագահները, գլխավոր քարտուղարը և այլ պատասխանատուներ սեմինար-խորհրդակցություններ են անցկացնում  մարզիկների, մարզիչների, մրցավարների, լրագրողների հետ:

Հայաստանի թիմը  պատրաստվում է Բուլղարիայում փետրվարի 11-ին մեկնարկելիք եվրոպական բաց մրցաշարին:

  • Կիսվել: