Հայաստանի աղջիկների Մ16 հավաքականը պարտվեց նաև երկրորդ խաղում․ բասկետբոլի ԵԱ C դիվիզիոն
Բասկետբոլի աղջիկների Հայաստանի Մ16 հավաքականը Ջիբրալթարում շարունակվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի երկրորդ խաղում 46-73 հաշվով պարտվեց Կիպրոսի թիմին։
Հայաստանի հավաքականը A խմբում 2 միավորով երրորդ տեղում է և հաջորդ հանդիպումը կանցկացնի Վրաստանի թիմի դեմ։