երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի 9 հրաձիգ կմեկնի Լեհաստան

Հայաստանի 9 հրաձիգ կմեկնի Լեհաստան

Հրաձգության Հայաստանի հավաքականի 9 անդամներ նոյեմբերի 17-ից  Լեհաստանի Բելաստոկ քաղաքում  կմասնակցեն ուսումնամարզական միջազգային հավաքի, հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը։

Գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը և երկրորդ մարզիչ  Անդրանիկ Այվազյանը  թիմում ընդգրկել են Էլմիրա Կարապետյանին, Նարե Գաբրիելյանին, Բենիկ Խլղաթյանին, Զավեն Իգիթյանին, Նորայր Առաքելյանին, Գևորգ Մելքոնյանին (բոլորը՝ ատրճանակով), Հրաչիկ Բաբայանին, Սուրեն Քերյանին և Սեդա Գաբրիելյանին (երեքն էլ՝ հրացանով):

Հավաքի ավարտից հետո նրանք կմասնակցեն նույն տեղում  նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը նշանակված միջաջազգային մրցաշարին (օդամղիչ զենքով): Այդ մրցաշարին կհաջորդի  Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում դեկտեմբերի 8-ին մեկնարկելի միջազգային մրցաշարը, որին կմասնակցեն նաև հայ հրաձիգները:

Հունվար-մայիսին նախատեսված է օլիմպիական վարկանիշային երեք մրցաշար։

Հայ հրաձիգներից առայժմ  Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել միայն Էլմիրա Կարապետյանը։

  • Կիսվել: