երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Հայաստանի 9 բռնցքամարտիկներ եզրափակչում են. պատանեկան ԵԱ

Հայաստանի 9 բռնցքամարտիկներ եզրափակչում են. պատանեկան ԵԱ

Հայաստանի 9 ներկայացուցիչներ Սարաևոյում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան (Մ16) առաջնությունում դուրս են եկել եզրափակիչ:

Կիսաեզրափակչում հաղթանակներ են տարել Սիմոն Սիմոնյանը (48 կգ), Առնո Դարչինյանը (50 կգ), Տիգրան Հովսեփյանը (54 կգ), Մարտին Սահակյանը (60 կգ), Ալեքս Պետրոսյանը (63 կգ), Արտյոմ Ստեփանյանը (66 կգ), Սամվել Սիրամարգյանը (75 կգ), աղջիկներից՝ Սյուզաննա Իշխանյանը (46 կգ) և Համեստ Աֆրիկյանը (48 կգ):

Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակիչները կանցկացվեն հունիսի 30-ին:

 

  • Կիսվել: