կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանի 7 ներկայացուցիչ հայտնվել է ՖԻԴԵ-ի թոփ 100-ում

Հայաստանի 7 ներկայացուցիչ հայտնվել է ՖԻԴԵ-ի թոփ 100-ում

Հայաստանի չորս ներկայացուցիչներ հայտնվել են շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (FIDE) թարմացված վարկանիշում, որը հրապարակվել է կազմակերպության կայքում:

Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Հրանտ Մելքումյանը զբաղեցնում են համապատասխանաբար 50-րդ, 60-րդ, 97-րդ և 98-րդ տեղերը:

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի նախկին չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը:

Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան և Հիկարու

Նակամուրան: Աշխարհի գործող չեմպիոն Դին Լիրենը միայն չորրորդն է։

Կանանց վարկանիշային ցանկում Հայաստանի երեք ներկայացուցիչ կա։ Գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը համապատասխանաբար 53-րդ, 71-րդ և 73-րդ տեղերում են:

Նշենք, որ վարկանիշի առաջին հարյուրյակի հայ շախմատիստները կազմում են երկրի հավաքականը:

 

  • Կիսվել: