շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայաստանի 3 բռնցքամարտիկներ Մեքսիկայում հաղթել են մեծ առավելությամբ

Հայաստանի 3 բռնցքամարտիկներ Մեքսիկայում հաղթել են մեծ առավելությամբ

Մեքսիկայում կայացած WBC 60-րդ կոնգրեսից հետո Հայաստանը ներկայացնող 3 բռնցքամարտիկներ պրոֆեսիոնալ մենամարտեր են անցկացրել և 3-ն էլ հաղթանակ են տարել:

Ուկրաինաբնակ Արամ Ֆանյանը ժամանակից շուտ հաղթեց մրցակցին։ Վալերի Հովհաննիսյանը իր մրցակցին հաղթեց նոկաուտով, իսկ Ռաֆայել Հովհաննիսյանը 8 ռաունդանոց մենամարտում հաղթեց միավորների մեծ առավելությամբ։

Հիշեցնենք, որ Հայաստանի պատվիրակությունը ՊԲՀՖ նախագահ Գառնիկ Հարությունյանի գլխավորությամբ մասնակցում էր WBC 60-րդ կոնգրեսին, որի ընթացքում Հայաստանը պաշտոնապես ներկայացվել է որպես կազմակերպության անդամ ու տարածաշրջանում WBC ներկայացուցիչ։

  • Կիսվել: