երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Հայաստան-Ուելս․ մեկնարկային կազմեր

Հայաստան-Ուելս․ մեկնարկային կազմեր

Այսօր Երևանում կկայանա ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի նախավերջին տուրի Հայաստան-Ուելս հանդիպումը։

Թիմերը կխաղան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, իսկ հանդիպումը կսպասարկի ֆրանսիական մրցավարական բրիգադը՝ Բենուա Բաստյենի գլխավորությամբ:

Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով՝

Ընտրական մրցաշարի առաջին տուրի խաղում Հայաստանը արտագնա խաղում 4։2 հաշվով հաղթեց Ուելսին։ Հյուրերի կազմում երկուական գոլ խփեցին Լուկաս Սելարայանն ու Հրանտ Լեոն-Ռանոսը։

Ուելսի հավաքականը D խմբում երկրորդ տեղում է, վեց խաղից հետո թիմն ունի 10 միավոր։ Հայաստանը չորրորդ տեղում է՝ վաստակելով յոթ միավոր։ Առաջատարում է Թուրքիայի հավաքականը (16):

  • Կիսվել: