երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստան - Ուելս հանդիպման բոլոր տոմսերը վաճառվել են

Հայաստան - Ուելս հանդիպման բոլոր տոմսերը վաճառվել են

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի նախավերջին տուրի Հայաստան - Ուելս հանդիպման բոլոր տոմսերը վաճառվել են, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ ՀՖՖ-ն հայտարարել էր, որ «20 հազար դրամով վաճառվող տոմսերի գինը սահմանվել է Ուելսի հավաքականի երկրպագուների, նաև ՀՖՖ գործընկեր/հովանավորների  համար:

Հայաստան - Ուելս հանդիպման ավելի բարձր գներով վաճառված բոլոր տոմսերի հասույթն ուղղվելու է Արցախից տեղահանված և ֆուտբոլով զբաղվող երեխաների կարիքներին, նաև ՀՖՖ կողմից իրականացվող, փախստականների և տեղահանված երեխաների համար նախատեսված Play for integrity ծրագրի իրականացմանը»:

Տոմսերի գինը․
Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000-3000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 5000-12000 դրամ
Արևմտյան տրիբունա՝ 10000 և 16000 դրամ

Հայաստան - Ուելս հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 18:00-ին։

  • Կիսվել: