կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Հայաստան - Թուրքիա՝ 3:1

Հայաստան - Թուրքիա՝ 3:1

Շախմատի Հայաստանի թիմը 3:1 հաշվով պարտության մատնեց Թուրքիայի թիմին Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվող շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության երրորդ տուրում։

Հաղթանակներ տարան Ռոբերտ Փիլիպոսյանն ու Բենիկ Ագասարովը։ Էմին Օհանյանն ու Արսեն Դավթյանը վաստակեցին կեսական միավոր։

Առաջին տուրում Հայաստանի թիմը 3,5:0,5 հաշվով հաղթել էր Իսրայելի (Ռամատ Գան) թիմին։


Երկրորդ տուրում 2:2 հաշվով ոչ ոքի էր խաղացել Սլովենիայի թիմի հետ, հայտնում է sport.news.am-ը:

  • Կիսվել: