Հայաստան - Պորտուգալիա հանդիպման մրցավարները
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան - Պորտուգալիա հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել անգլիացի Էնթոնի Թեյլորը, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի կայքը։
46-ամյա Թեյլորը ՖԻՖԱ-ի մրցավար է 2013-ից, սպասարկում է Անգլիայի Պրեմիեր լիգայի հանդիպումներ։
Նրան կօգնեն անգլիացիներ Գարի Բեսուիքը եւ Ադամ Նանը։ Չորրորդ պաշտոնյան է անգլիացի Ռոբերտ Ջոնսը։ VAR-ը եւս կսպասարկեն անգլիացիներ՝ Փիթեր Բենքսը եւ Սթյուարթ Աթվելը։
Հայաստան - Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 6-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20:00-ին։


