չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Հայաստան-Լատվիա խաղի տոմսերը վաճառվում են նաև «Հանրապետական» ստադիոնի տոմսարկղում. ՀՖՖ

Հայաստան-Լատվիա խաղի տոմսերը վաճառվում են նաև «Հանրապետական» ստադիոնի տոմսարկղում. ՀՖՖ

Ազգերի լիգայի խաղարկության C դիվիզիոնի չորրորդ խմբի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը կընդունի Լատվիայի ընտրանուն։

Հանդիպման տոմսերը վաճառվում են նաև Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնին կից տոմսարկղում։ Առցանց վաճառքը ևս շարունակվում է https://tickets.ffa.am կայքում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Տոմսերի արժեքը

• Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000-3000 դրամ

• Արևելյան տրիբունա՝ 5000-12000 դրամ

• Արևմտյան տրիբունա՝ 10000-16000 դրամ

Հայաստան – Լատվիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 7-ին «Հանրապետական» ստադիոնում ու կմեկնարկի ժամը 20։00-ին։ Այդ խաղից 3 օր անց Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Սկոպյեում կհյուրընկալվի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին: Չորրորդ խմբում ընդգրկված է նաև Ֆարերյան կղզիների հավաքականը։

  • Կիսվել: