շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստան - Խորվաթիա՝ խաղից առաջ (ուղիղ)

Հայաստան - Խորվաթիա՝ խաղից առաջ (ուղիղ)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 6-րդ տուրի խաղում կընդունի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի հավաքականին։

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում թիմերը սկսել են նախավարժանքը։

Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին։

Հայաստանի եւ Խորվաթիայի հավաքականները հանդիպել են մեկ անգամ։ 2021-ին Խորվաթիայում տեղի ունեցած ընկերական խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 1:1:

Հայաստան․ Օգնյեն Չանչարեւիչ («Ալաշկերտ»), Անդրե Կալիսիր («Բրոմապոյկարնա»), Ստյոպա Մկրտչյան («Օսիեկ»), Գեորգի Հարությունյան («Կրասնոդար»), Նաիր Տիկնիզյան («Լոկոմոտիվ Մոսկվա»), Ուգոչուկվու Իվու («Ռուբին»), Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»), Վահան Բիչախչյան («Պոգոն»), Արտակ Դաշյան («Փյունիկ»), Լուկաս Սելարայան («Ալ Ֆաթեհ»), Հրանտ-Լեոն Ռանոս («Բորուսիա Մյոնխենգլադբախ»):

Խորվաթիա․ Դոմինիկ Լիվակովիչ («Ֆեներբահչե»), Բորնա Բարիշիչ («Գլազգո Ռեյնջերս»), Յոշկո Գվարդիոլ («Մանչեսթեր Սիթի»), Յոսիպ Շուտալո («Այաքս»), Յոսիպ Ստանիշիչ («Բայեր»), Լուկա Իվանուշեց («Ֆեյենորդ»), Մարսելո Բրոզովիչ («Ալ Նասր»), Լուկա Մոդրիչ («Ռեալ Մադրիդ»), Իվան Պերիշիչ («Տոտենհեմ»), Անդրեյ Կրամարիչ («Հոֆենհայմ»), Բրունո Պետկովիչ («Դինամո Զագրեբ»):

Ուղիղ եթերը՝ այստեղ:

 

 

  • Կիսվել: