հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Հայաստան - Իռլանդիա հանդիպումը կսպասարկեն վրացի մրցավարներ

Հայաստան - Իռլանդիա հանդիպումը կսպասարկեն վրացի մրցավարներ

Աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական F խմբի երկրորդ տուրի Հայաստան - Իռլանդիա հանդիպումը կսպասարկեն վրացի մրցավարներ։

Հանդիպման գլխավոր մրցավարը կլինի Գոգա Կիկաչեիշվիլին։ Նրան եզրերում կօգնեն Դավիդ Ախվլեդիանին եւ Դավիթ Գաբիսոնիան։ Չորրորդ պաշտոնյան կլինի Գեորգի Կրուաշվիլին։ VAR-ի մրցավարներն են հոլանդացիներ Դենիս Հիգլերը եւ Ռիչարդ Մարտենսը։

Հայաստան - Իռլանդիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20։00-ին։

  • Կիսվել: