հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Հայաստան-Ղազախստան հանդիպումը կսպասարկեն վրացի մրցավարները

Հայաստան-Ղազախստան հանդիպումը կսպասարկեն վրացի մրցավարները

Հայաստանի և Ղազախստանի հավաքականների ընկերական հանդիպումը կսպասարկի վրացական մրցավարական անձնակազմը, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Գոգա Կիկաչեիշվիլին, մրցավարի օգնականներ՝ Դավիդ Ախվլեդիանին և Դավիթ Գաբիսոնիան: Չորրորդ պաշտոնյան կլինի Աշոտ Ղալթախչյանը:

Հայաստան – Ղազախստան ընկերական հանդիպումը տեղի կունենա այսօր՝ ժամը 20։00-ին, «Հանրապետական» մարզադաշտում։

  • Կիսվել: