երկուշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2024
Հայ ըմբիշները այսօր կպայքարեն մեդալների համար. Մ17 ԵԱ

Հայ ըմբիշները այսօր կպայքարեն մեդալների համար. Մ17 ԵԱ

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնության առաջին մրցումային օրը Հայաստանի ներկայացուցիչներից եզրափակիչ դուրս է եկել Գագիկ Ղազարյանը (55 կգ):

Հայ ըմբիշը կիսաեզրափակչում 10-0 հաշվով վաղաժամ հաղթանակի է հասել Բուլղարիան ներկայացնող Էսադ Բոզալիի նկատմամբ։ Եզրափակիչում Ղազարյանը կգոտեմարտի ռուսաստանցի Բայսանգուր Օսմաևի դեմ:

Արմեն Պապիկյանը (48 կգ), Եղիշե Մոսեսյանը (65 կգ) և Սահակ Հովհաննիսյանը (80 կգ) կպայքարեն բրոնզե մեդալի համար, իսկ Անդրանիկ Ջաղեթյանը (110 կգ) սփոփիչ գոտեմարտ կանցկացնի, որը հաղթելու դեպքում ևս կպայքարի երրորդ տեղի համար:

  • Կիսվել: