երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Հայ ըմբիշները 11 մեդալ են նվաճել Բելառուսի միջազգային մրցաշարում

Հայ ըմբիշները 11 մեդալ են նվաճել Բելառուսի միջազգային մրցաշարում

Մայիսի 20-24-ը Բելառուսի Գրոդնո քաղաքում կայացել է ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար, որին մասնակցել են նաև հայ երիտասարդ ըմբիշները:

Մեր տղաները շատ հաջող են հանդես եկել և նվաճել 11 մեդալ: Ոսկե մեդալակիրներ են դարձել Սարգիս Բեգոյանը, Էդիկ Հարությունյանը, Հայկ Աբրահամյանը և Խաչատուր Խաչատրյանը: Արծաթե մեդալներ են նվաճել Հայկո Գասպարյանը և Դավիթ Մարգարյանը:

Բրոնզե մեդալներ են նվաճել Նարեկ Հակոբյանը, Աշոտ Չափուխյանը, Անուշավան Բարսեղյանը և Արտյոմ Իսախանյանը և Արեն Իսրայելյանը:
Մեր երիտասարդները նախապատրաստվում են հունիսի 26-ից հուլիսի 2-ը կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

  • Կիսվել: