կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայ ծանրորդները նախապատրաստվում են վարկանիշային մրցաշարի

Հայ ծանրորդները նախապատրաստվում են վարկանիշային մրցաշարի

Ծանրամարտի տղամարդկանց և կանանց Հայաստանի երիտասարդական հավաքականները նոյեմբերի 13-25-ը կմասնակցեն Մեքսիկայի Գավադալահարա քաղաքում անցկացվելիք աշխարհի առաջնությանը:

Դրան կհաջորդի տղամարդկանց և կանանց ազգային հավաքականների մասնակցությունը Կատարում դեկտեմբերի 2-ին մեկնարկելիք օլիմպիական վարկանիշային մրցաշարին:

Այժմ ծանրորդները նախապատրաստական փուլում են: Օլիմպավանում նոյեմբերի 1-ից ընթանում է ծանրորդների ուսումնամարզական հավաքը: Գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը մարզումներին ընդգրկել է 22 մարզիկ-մարզուհու, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը։

  • Կիսվել: