հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հայ ծանրորդներն աշխարհի առաջնությունում պայքարը կսկսեն դեկտեմբերի 9-ից

Հայ ծանրորդներն աշխարհի առաջնությունում պայքարը կսկսեն դեկտեմբերի 9-ից

Կոլումբիայի մայրաքաղաքում այսօր կմեկնարկեն տղամարդկանց և կանանց ծանրամարտի աշխարհի առաջնությունները։ Մեր երկրից առաջնությանը կմասնակցեն 12 մարզիկ-մարզուհիներ:

Հայաստանի պատվիրակներից առաջինը հարթակ դուրս կգա Իզաբելա Յայլյանը /59 կգ/: Նրա մեկնարկը նշանակված է դեկտեմբերի 8–ին:

Ներկայացնենք նաև մեր մյուս պատվիրակների ելույթների ժամանակացույցը.

Դեկտեմբերի 11 ՝ Անդրանիկ Կարապետյան,Վարդան Մանուկյան /երկուսն էլ՝ 89 կգ/:

Դեկտեմբերի 12՝ Հակոբ Մկրտչյան, Դավիթ Հովհաննիսյան /երկուսն էլ ՝ 96 կգ/:

Դեկտեմբերի 13 ՝ Տաթեւ Հակոբյան, Միլենա Խաչատրյան /երկուսն էլ ՝ 76 կգ/ և Սամվել Գասպարյան /102 կգ/:

Դեկտեմբերի 14 ՝ Լիանա Գյուրջյան /81 կգ/ և Հռիփսիմե Խուրշուդյան /87 կգ/:

Դեկտեմբերի 16 ՝ Վարազդատ Լալայան, Սիմոն Մարտիրոսյան /+109 կգ/:
Նշենք, որ Կոլումբիայի և Հայաստանի միջև ժամանակային տարբերությունը 9 ժամ է։ Որոշ դեպքերում մրցումների ժամը Հայաստանի ժամանակով կլինի ուշ գիշերին։

 

  • Կիսվել: