երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Շարժայի միջազգային մրցաշարում

Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Շարժայի միջազգային մրցաշարում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Շարժայի շախմատային մրցաշարում:

 ԱՄԷ-ում ընթացող 7th Sharjah Masters 2024 միջազգային մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներ Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները: Հայկ Մարտիրոսյանը պարտվել է, Սամվել Տեր-Սահակյանը հաղթանակ է տոնել:

Հայաստանի ներկայացուցիչներից 3,5 միավոր ունի Սամվել Տեր-Սահակյանը: Առաջատարը 5 միավորով Հնդկաստանի մասնակիցն է:

Շարժայի միջազգային մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով և բաղկացած է 9 տուրից: Masters  կարգի մրցաշարին մասնակցում է 88 շախմատիստ:

  • Կիսվել: