ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Հայ շախմատիստներից 3-ը դեռ հնարավորություն ունեն պայքարելու մրցանակների համար. արագ շախմատի ԱԱ

Հայ շախմատիստներից 3-ը դեռ հնարավորություն ունեն պայքարելու մրցանակների համար. արագ շախմատի ԱԱ

Ալմաթիում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնության տղամարդկանց մրցաշարում կայացած 9 տուրերից հետո հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Հայկ Մարտիրոսյանն ու Մանուել Պետրոսյանը, որոնք վաստակել են 6-ական միավոր:

Նրանք 1,5 միավորով են հետ մնում աղյուսակը գլխավորող աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենից ու կարող են դեռ պայքարել մեդալների համար: Տիգրան Պետրոսյանի, Շանթ Սարգսյանի և Գաբրիել Սարգսյանի հաշվին գրանցված է 5,5 միավոր: Սամվել Տեր-Սահակյանն ու Զավեն Անդրիասյանն ունեն 5-ական միավոր, Մամիկոն Ղարիբյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 4,5-ական միավոր, Տիգրան Հարությունյանը՝ 4:

Կանանց մրցաշարում 8 տուրերից հետո Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Էլինա Դանիելյանը, որը վաստակած 5,5 միավորով ընթանում է 10-րդ տեղում: Էլինան մեկ միավոր է զիջում աղյուսակը գլխավորող չինացի Չժոնգի Թանին, ռուսաստանցի Ալեքսանդրա Գորյաչկինային և հնդիկ Շրի Սավիթային: Էլինան ևս հավակնում է առաջնության պարգևներին:

Մարիամ Մկրտչյանն ու Լիլիթ Մկրտչյանն ունեն 4-ական միավոր, Սուսաննա Գաբոյանը 3,5 միավոր է վաստակել:

Այսօր կկայանան վերջին տուրերի հանդիպումները:

  • Կիսվել: