կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայ պատանի բռնցքամարտիկները 2 մեդալ ապահովեցին Եվրոպայի առաջնությունում (տեսանյութ)

Հայ պատանի բռնցքամարտիկները 2 մեդալ ապահովեցին Եվրոպայի առաջնությունում (տեսանյութ)

Հայ պատանի բռնցքամարտիկներն արդեն 2 մեդալ են ապահովել Ռումինիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը 1/4 եզրափակիչում մեծ առավելությամբ պարտության է մատնել Հունգարիայի ներկայացուցիչ Դոմինիկ Գոմբային և դուրս եկել կիսաեզրափակիչ:

«Հայ մարզիկը, թե՛ տեխնիկապես, թե՛ ֆիզիկապես զգալի գերազանցել է մրցակցին, և մրցավարները 5:0 հաշվով հաղթանակ են տվել նրան»,– ասված է հաղորդագրության մեջ:

Իսկ 75 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը, չնայած առաջին ռաունդում 1:4 հաշվով զիջել էր վրացի մրցակցին, բայց հաջորդ 2 ռաունդներում հաղթել է 4:1 հաշվով ու դուրս եկել կիսաեզրափակիչ։

 
 
 
 
 

  • Կիսվել: