կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի հանդիպումներ

Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի հանդիպումներ

Հայաստանը ներկայացնող մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլի խաղերը:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հուլիսի 27-ին չեխական Պլզեն քաղաքի «Դուսան Արենայում» կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Պլզեն» (Չեխիա) – «Դրիտա» (Կոսովո) առաջին հանդիպումը:

Հանդիպման մրցավար է նշանակվել Հենրիկ Նալբանդյանը, մրցավարի օգնականներ՝ Մեսրոպ Ղազարյանը և Խաչատուր Հովհաննիսյանը:
 
Նույն օրը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Գրուպամա Արենայում» կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Ֆերենցվարոշ» (Հունգարիա) – «Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա) առաջին հանդիպումը:

Աշոտ Ղալթախչյանը նշանակվել է հանդիպման մրցավար: Մրցավարի օգնականները կլինեն Արթուր Գդլյանը և Սարգիս Հովհաննիսյանը, չորորդ պաշտոնյան՝ Զավեն Հովհաննիսյանը:

  • Կիսվել: